Կարո՞ղ ես արդյոք վստահել աչքերիդ: Այս հարցին շատերը կշտապեն դրական պատասխան տալ, սակայն այս դեպքում ինքնավստահությունն անպայման կզիջի:
YouTube-ի AsapSCIENCE էջը ներկայացնում է Munker-White տեսախաբկանքի մասին տեսանյութը, որը կստիպի կասկածել սեփական ֆիզիկական կարողություններին:
Երևույթը գիտականորեն դեռևս լիարժեք բացատրված չէ: Գույնն այլ կերպ ընկալելը պայմանավորված է լույսի դիրքով և մի շարք կենսաբանական ու նյարդաբանական համալիր գործոններով:








































