«Նախախորհրդարան»-ի քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել, որով ահազանգում է, որ այսօր առավոտյան Նախախորհրդարանի անդամ Իրինա Ղափլանյանի` «Բլուր» կոչվող թաղամասում գտնվող տան մոտ անհայտ անձինք «հերթապահել են» Տոյոտա Կարոլա մակնիշի սև գույնի 006 ՈՈ 01 պետհամարինիշի ավտոմեքենայով: Ժամը 08:35 րոպեին, երբ Ի. Ղափլանյանի ամուսինը երեխայի հետ իր ավտոմեքենայով դուրս է եկել բակից, նշված ավտոմեքենան սկսել է հետապնդել նրան:
Հետապնդումը չի դադարեցվել անգամ այն ժամանակ, երբ Ի. Ղափլանյանի ամուսինը ակնհայտ նշաններ է ցույց տվել, որ ինքը նկատել է իրեն հետևող մեքենան:
Հետապնդումը տևել է շուրջ 15 րոպե և դադարեցվել է, երբ Ի. Ղափլանյանի ամուսնու ավտոմեքենան հասել է Բաղրամյան պողոտա:







































