Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդոյոնոն նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որում փորձել է գործընկերոջը համոզել, որ Սիրիայի դեմ ռազմական օպերացիայի անցկացումն անհրաժեշտություն չէ։ Այս մասին հայտնում է Jakarta Globe -ը:
Համանման նամակներ են ուղարկվել ևս 4 համաշխարհային առաջնորդների, ովքեր կողմ են ռազմական գործողություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին:
«Նախագահ Օբաման և ամերիկյան կառավարությունը դեռ կարող են վերանայել իրենց դիքորոշումը Սիրիայի վերաբերյալ: Կան հակամարտության կարգավորման տարբեր միջոցներ: Այդ իսկ պատճառով ես գրել եմ այդ նամակները»,- ասել է Ինդոնեզիայի առաջնորդը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ Սիրիային հարվածելու ԱՄՆ մտադրությանն աջակցում են Թուրքիան, Կանադան, Սաուդյան Արաբիան և Ֆրանսիան:








































