Ֆլորիդա նահանգի լողափերում՝ Օրլանդո քաղաքից 80 կմ հեռավորության վրա, շնաձկները հարձակվել են իրենց հանգիստը վայելող 2 անձանց վրա: Ծովային գիշատիչները հարձակվել են ոչ մեծ խորության վրա, երբ նրանք նոր էին մտել ջուրը:
Տուժել են 20 և 40 տարեկան 2 տղամարդ: Նրանց հաջողվել է խուսափել գիշատիչ ձկներից, սակայն նրանց հիվանդանոց են տեղափոխել ոտքերի խորը վերքերով:
Այդ հարձակումները բառացիորեն հետևել են մեկը մյուսին: Հարձակման ժամանակ ջուրը ընդամենը եղել է տուժածների ծնկից:
Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը:








































