ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այցով գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
Ակնկալվում է, որ վաղը տեղի կունենա Ուորլիքի մամլո ասուլիսը:
Ամերիկացի համանախագահը կայցելի նաև Հայաստան, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ: Համանախագահը տարածաշրջան կայցելի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդական առաքելության շրջանակներում:
Նշենք, որ Ուորլիքը համանախագահ է նշանակվել անցած ամիս:






































