Լոնդոնի RM Auctions-ում կայացած աճուրդում 1956-ի արտադրության Mercedes 300SL Gullwing-ը կիրակի օրը վաճառվել է 1.15 մլն դոլարով: Այս մասին հաղորդում է Bloomberg Businessweek-ը:
Կիրակի Rm Actions աճուրդի տանը տեղի է ունեցել աճուրդի առաջին օրը, որտեղ վաճառվել են ռետրո ավտոմեքենաների 2 մասնավոր հավաքածուներ: Արծաթագույն Gullwing Mercedes-ն ամենաթանկ լոտն է դարձել պորտուգալացի հավաքորդի կողմից աճուրդի հանված Mercedes-Benz մակնիշի 54 ավտոմեքենաների մեջ:
Այն գնահատվում էր 1.1-1.4 մլն դոլար: Ավտոմեքենայի վերջնական գինը կազմել է 1.15 մլն դոլար: Նոր սեփականատիրոջ անունը չի նշվում:










































