Եգիպտոսում զինծառայողները արգելափակել են բոլոր ստորգետնյա թունելները, որոնցով ահաբեկիչները և մաքսանենգները Սինայի թերակղզուց տեղափոխվել են Գազայի հատված: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, վերջին վեց թունելները պայթեցվել են կիրակի:
Դաշտային հրամանատար Ուսամա Ասքարի խոսքերով՝ այդ շրջանի վրա լիակատար վերահսկողություն է հաստատվել: Թերակղզու հյուսիսում մասշտաբային գործողության հետևանքով ձերբակալվել է 300 զինված ծայրահեղական:
Գեներալը նշել է, որ անցած օրերի ընթացքում սպանվել է 11 գրոհային, սահմանամերձ Շեյխ Զուվեյդ քաղաքի մզկիթներից մեկում հայտնաբերվել է զինամթերքի մեծ պահեստ, այդ թվում՝ շարժական զենիթային համալիրների համար հրթիռներ:
Միևնույն ժամանակ Սինայի թերակղզում տեղակայված «Անսար Բեյթ Ալ-Մուկադաս» խմբավորումը ստանձնել է Եգիպտոսի ներքին գործերի նախարար Մուհամմադ Իբրահիմի դեմ մահապատժի փորձի պատասխանատվությունը:









































