ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր բրիտանական մայրաքաղաքում Միացյալ Թագավորության արտգործնախարար Ուիլյամ Հեյգի հետ կքննարկի Սիրիային հասցվելիք հարվածների նախապատրաստությունը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Առաջիկա հանդիպման մասին մանրամասներ չեն հաղորդվում: Քերիի այցը կատարվում է այն բանից հետո, երբ բրիտանական խորհրդարանը օգոստոսի 30-ին մերժեց Սիրիայի դեմ ռազմական օպերացիային երկրի մասնակցությունը:
Ինչպես նշում են բրիտանական ԶԼՄ-ները՝ Լոնդոնից Քերին կուղևորվի Վաշինգտոն՝ անձամբ համոզելու ԱՄՆ Կոնգրեսի ղեկավարությանն աջակցել Սիրիայի դեմ ծրագրվող հարվածներին:











































