Եգիպտուհի Էման Աբդ էլ-Աթին, որը վերջերս կշռում էր 500կգ և համարվում աշխարհի ամենագեր կինը, բարդ վիրահատության է ենթարկվել Հնդկաստանի կլինիկաներից մեկում, ինչի հետևանքով կորցրել է քաշի կեսից ավելին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ինչպես հայտարարել է վիրահատությունը կատարած բժիշկը, կինը դեռ կշարունակի քաշ կորցնել, բայց մասնակիրորեն պարալիզացվել է մանուկ հասակում ուղեղի կաթվածի հետևանքով: Բացի այդ նա դեռևս դժվարությամբ է խոսում: Առաջիկա 6 ամիսներին Էման Աբդ Էլ-Աթին հատուկ դեղահաբեր է ընդունելու ճարպակալումից բուժվելու համար: Կնոջ հարազատներն ասել են, որ ծնվելիս նա կշռել է 5 կիլոգրամ:










































