Հաջողությունից հարբած Կանզաս նահանգի Վիչիտի քաղաքից երկու եղբայրները պատահմամբ պայթեցրել են իրենց տունը:
Եղբայրները վիճակախաղով 75000 դոլար են շահել, որից հետո որոշել են մեծ շուքով նշել իրենց շահումը: Ալկոհոլի հետ միասին նրանք մարիխուանա և մետամֆետամին են օգտագործել:
Միանգամից հարստացած կարիքավոր եղբայրներից մեկը խոհանոցում ցանկացել է բութանով լիցքավորել մարիխուանայի համար նախատեսված կրակվառիչը, որից հետո բալոնը բաց է թողել: Գազը լցվել է խոհանոցը, այն բռնկվել է և միանգամից պայթել:
Ոստիկանության հաղորդած տվյալների համաձայն՝ եղբայրներից մեկին հիվանդանոց են տեղափոխել, իսկ մյուսին՝ բանտ:
Ոստիկանությունը եղբայրների անունները չի հրապարակում, սակայն արդեն հայտնի է, որ երկուսին էլ թմրանյութեր պահելու մեղադրանք է առաջադրվել:










































