ԱՄՆ իշխանությունները ռազմական գործողություններ սկսելուց առաջ Իսրայելին կնախազգուշացնեն Սիրիային հարվածելու մասին, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Իսրայելի պաշտոնական ներկայացուցչին:
Այն հարցին, թե ԱՄՆ-ը հարձակումը սկսելուց որքան ժամանակ առաջ կզգուշացնի Իսրայելի իշխանություններին, ներկայացուցիչը պատասխանել է. «Մի քանի ժամ առաջ»:
Սիրիայի դեմ ռազմական գործողություն սկսելու դեպքում Իսրայելի իշխանությունները նախատեսում են բարձրացնել զորքերի մարտական պատրաստականությունը և հակահրթիռային պաշտպանություն ծավալել:









































