Հաջորդ շաբաթ օրը կայանալիք «Վիլյառեալ»-ի դեմ խաղում Անչելոտին կկարողանա ոչ միայն օգտագործել Գարեթ Բեյլին, այլ նաև Ասյեր Իլյարամենդիին, ով արդեն ամբողջովին ապաքինվել է վնասվածքից:
Կիսապաշտպանը ամբողջովին ապաքինվել է «Ստադ դե Ժերլան»-ում հուլիսի 26-ին կայացած «Լիոն»-ի դեմ խաղի ժամանակ ստացած վնասվածքից:
Իլյարամենդին ավարտել է իր վերականգնողական ծրագիրն ու արդեն մարզվում է ընդհանուր խմբում:
Անչելոտին նրա համար հատուկ վարժություններ է նախատեսել, որ Իլյարան արագորեն ձեռք բերի լավագույն մարզավիճակը:
Հիշեցնենք, որ Իլյարամենդիի տրանսֆերի համար «Ռեալ»-ը վճարեց ավելի քան 30 մլն եվրո գումար: