Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Երկրի նախագահն ինչպես որոշի, այդպես էլ կլինի. Սարգիս Սահակյանը նորից մարզպե՞տ

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը հնարավոր է դարձյալ նշանակվի մարզպետ, քանի որ նրա եղբայրը՝ Նաիրի Սահակյանը, ով առաջադրվել էր մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով, ամենաշատ ձայներն է կարողացել հավաքել: Բանն այն է, որ մինչ ընտրությունները պայմանավորվածություն է եղել, որ եթե նախկին մարզպետի եղբայրը հաղթի և առավելագույն ձայներ ապահովի ՀՀԿ-ի համար, նա դարձյալ կարող է մարզպետ դառնալու հույս ունենալ: Հիշեցնենք, որ Սարգիս Սահակյանը ազատվեց պաշտոնից, երբ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրի արդյունքում մարզպետի պորտֆելը հանձնվեց ՀՅԴ-ին:

Պարոն Սահակյան, տեղեկություններ կան, որ Ձեզ նորից մարզպետ են նշանակելու: Տեղյա՞կ եք դրանից:

– Ես նման բանից տեղյակ չեմ: Նման որոշումները երկրի նախագահն է կայացնում:

Իսկ եթե առաջարկեն՝ կհամաձայնե՞ք:

– Երկրի նախագահն ինչպես որոշի, այդպես էլ կլինի: Ես դեռ նման առաջարկ չեմ ստացել:

Իսկ ինչպե՞ս եք գնահատում ձեր կոալիցիոն գործընկերոջ՝ ներկայիս մարզպետի աշխատանքը: Դեռ խնդիրներ կա՞ն մարզում, որ Ձեր վերադարձից հետո պետք է լուծեք:

– Գիտեք, բավական լուրջ աշխատանք կա ճանապարհների, ջրամատակարարման ցանցերի, ոռոգման համակարգերի հետ կապված: Խնդիրները շատ են, որոնք, իհարկե, լուծում են պահանջում:

Պարոն Սահակյան, ինչպե՞ս ստացվեց, որ ապրիլի 2-ին այդքան շատ ձայն ստացավ Ձեր եղբայրը՝ Նաիրի Սահակյանը: Ի՞նչ մեթոդներով հաջողվեց այդ արդյունքը գրանցել: Օրինակ՝ Ձեր կուսակից Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, սպառնում էր իր աշխատակիցներին, որ եթե ձայն չբերեն իր համար, կազատվեն աշխատանքից, որոշներին խրախուսում էր ուղեգրերով և այլ նվերներով: Դուք ի՞նչ եք արել:

– Մենք ոչ մի մեթոդ էլ չենք կիրառել: Պարզապես ընտրություններին պետք է պատրաստվել ոչ թե քարոզարշավի համար նախատեսված վերջին մի ամիսը, այլ նախորդող հինգ տարիների ընթացքում: Մենք հինգ տարի առաջ սկսել ենք պատրաստվել ընտրություններին, ժողովրդին օգնել ենք, սատար ենք կանգնել, խնդիրները լուծել ենք, ժողովրդի մատից փուշ ենք հանել, չենք սպասել վերջին մի ամիսը, որ խոստումներ տանք: Ժողովուրդն էլ, գնահատելով մեր աշխատանքը, մեր նվիրվածությունը, ընտրության օրը ձայնը մեզ է տվել: Ամեն ինչ շատ պարզ է:

Բայց Ձեր եղբորը մարզում չեն ճանաչում, հնարավո՞ր էր առանց ճնշումների, ընտրակաշառքի և այլ մեթոդների այդքան ձայն ստանալ:

– Իմ եղբորը մարզում շատ լավ ճանաչում են: Նա շատ լավ հարգանք է վայելում, նրա «Հայդուկ» հասարակական կազմակերպությունը բավական ազդեցիկ դերակատարություն է ունեցել մարզում, բազմաթիվ բարեգործական  ծրագրեր է իրականացրել, աջակցել է մարդկանց: Ուրիշ ոչ մի մեթոդ ձեր ասածներից չի եղել:

– Ձեր եղբայրը պատգամավորական աշխատանքի փորձ չունի, առհասարակ հեռու է քաղաքականությունից, մշտապես բիզնեսով է զբաղվել: Ձեր կարծիքով՝ գլուխ կհանի՞ պատգամավորական աշխատանքից:

– Ընդհանրապես տարբեր ժամանակահատվածներում ոչ ոք էլ պատգամավորական աշխատանքի փորձ չի ունեցել, բայց եթե դու մտահոգ ես քո համայնքային խնդիրներով, քո բնակչության խնդիրներով, կարող ես  շատ ու շատ խնդիրներ լուծել, շատ ու շատ մարդկանց ընդառաջես, օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնես, խնդիրներին լուծում տաս: Ես հաստատ համոզված եմ, որ ինքը բավական լուրջ հաջողություն է ունենալու Ազգային ժողովում, և դա շատ շուտ նկատել կտա իրեն:

Երբ Դուք մարզպետ էիք, մարզում և այլ վայրերւոմ ասֆալտապատման, ճանապարհաշինության բոլոր տենդերները հետաքրքիր զուգադիպությամբ Ձեր եղբայրն էր շահում: Հիմա, երբ նա գնում է Ազգային ժողով, շարունակելո՞ւ է այդ բիզնեսով զբաղվել, թե՞ այլ մարդիկ են զբաղվելու այդ բիզնեսով:

– Ես չեմ մտածում, որ նա ասֆալտապատման բիզնեսով է զբաղվել կամ ինչ-որ այդպիսի  լիցենզիա ունի և այլն: Նա այդպիսի աշխատանքներ երբևէ չի արել: Բայց մենք ունենք տղաներ, եղբայրս ու մյուս եղբայրս ունեն տղաներ, որոնք շատ հաջող կարող են շարունակել մեր աշխատանքները, բիզնեսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում