Ներկայացնում ենք օգոստոս ամսվա աստղերի՝ ամենաանհաջող կերպարները:
Էմմա Ուոթսոնը փողոց է դուրս եկել այնպիսի կիսաշրջազգեստով և բլուզով, որոնք նրան իր տարիքից մեծ են ցույց տվել:

Բրիթնի Սփիրսը խանութներով շրջելու համար ընտրել է սև տաբատ և անհասկանալի ձև ունեցող բլուզ: Նրա կեդերը ևս տեղին չեն եղել, իսկ դրանց միջից երևացող գունավոր գուլպաների մասին խոսք անգամ չկա:

Դերասանուհի Էլ Ֆենինգը ռոմանտիկ վարդագույն բլուզը համադրել է ոչ ռոմանտիկ սև տաբատի հետ:

Այնպիսի տպավորություն է, որ Ռիհաննան գիշերազգեստով է փողոց դուրս եկել: Իրավիճակը չեն փրկում նույնիսկ գլխարկը, արևային ակնոցը և կեդերը:

Դերասանուհի Նիքի Ռիդի հագուստները՝ բլուզի վրայից կարճ սպորտային բլուզը, կարճ և պատառոտված ջինսը նրան բոլորովին չեն զարդարում:

Լեդի Գագայի հագուստն ավելի շատ ներքնազգեստի է նման:












































