«Պալերմո»-ի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյին կարող են հեռացնել զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Նախորդ մրցաշրջանի արդյունքներով «Պալերմո»-ն դուրս է մնացել Ա Սերիայից և այժմ անհաջող է մեկնարկել Բ Սերիայում` երկու հանդիպումներում վաստակելով մեկ միավոր:
Սիցիլիական ակումբի նախագահ Մաուրիցիո Ձամպարինիի համբերությունը սպառվում է: Թիմի ևս մեկ անհաջողությունը կհանգեցնի փոփոխություններ կատարելու գլխավոր մարզչի պաշտոնում:
Սիցիլիական ակումբի նոր գլխավոր մարզչի հիմնական հավակնորդ է «Սիենա»-ի մարզիչ Ջուզեպե Յակինին:










































