Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կոչ է արել ֆրանսիացիներին երկրի ղեկավարի ընտրություններում քվեարկել Ֆրանսուա Ֆիյոնի օգտին: Այդ մասին նա գրել է Twitter-ում:
«Հաջորդ կիրակի ես կոչ եմ անում ձեզ աջակցել Ֆրանսուա Ֆիյոնին»,- գրել է նա:
Կարճատև տեսաուղերձում նա նշել է, որ Ֆիյոնն ունի փորձ և ծրագիր, որը նա պատրաստ է կյանքի կոչել:
Dimanche prochain je vous demande de vous rassembler derrière @FrancoisFillon. – NS pic.twitter.com/4snnf2wfRm
— Nicolas Sarkozy (@NicolasSarkozy) April 18, 2017









































