Աճուրդների ժամանակ հազվադեպ է հանդիպում մեկ միլիոն դոլար արժողությամբ հիպերավտոմեքենա:
Ամերիկյան Craigslist կայքում հետաքրքիր հայտարարություն է հայտնվել: Ֆլորիդայի բնակիչը ցանկանում է ձեռք բերել իտալական Ferrari Enzo ավտոմեքենա՝ իրեն պատկանող կղզու դիմաց: Անշարժ գույքը գտնվում է Խաղաղ օվկիանոսում՝ Պորտ-Օրանժ քաղաքի մոտակայքում:
«Դրախտավայր է: Տարածքը 1,2 հա, տասնյակ շքեղ արևադարձային ծառեր, կառուցապատման թույլտվություն, իսկ քաղաքը շատ մոտ է՝ նավակով տաս րոպեում կհասնեք». այսպես է ներկայացրել իր կղզին սեփականատերը:
Նա չի բացատրել, թե ինչու է ցանկանում կղզին 650 ձիաուժ հզորություն ունեցող ավտոմեքենայի հետ փոխել, բայց հասկանալի է, որ ավտոմեքենան վարելու համար այնտեղ ճանապարհներ չկան: Նշված ավտոմեքենան վաճառել ցանկացող մարդկանց թիվն այնքան էլ մեծ չէ: 2002-2004 թթ. ընթացքում Ferrari-ն հավաքել է ընդամենը 401 Enzo:









































