Ամերիկացի դերասանուհի Միշել Փֆայֆերը զարդարել է Ladies Home Journal ամսագրի հոկտեմբերյան համարի շապիկը:
55-ամյա կինոաստղն ամսագրի հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ այլևս չի վախենում իր տարիքից:
«Գիտեք՝ երբ անցնում ես որևէ տարիքային սահման, ավելի հեշտ է դառնում: Այդ ժամանակ հասկանում ես, որ այլևս պետք չէ ձգտել երիտասարդ տեսք ունենալ: Պետք է ուղղակի լավ տեսք ունենալ, և դա բավարար է:
Այժմ ես ևս մեկ սահման եմ անցնում՝ ես 55 տարեկան եմ և շատ շուտով 60 կդառնամ: Այս տարիքում ինձ միայն պետք է պահպանել բնության կողմից տրված գեղեցկությունս: Ես այլևս չեմ վազում երիտասարդության հետևից»,- խոստովանել է աստղը:











































