Ռուսաստանի միջամտությունը ՀՀ միջազգային հարաբերությունների ձևավորմանը Հելսինկյան եզրափակիչ որոշման խախտում է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոպական Քրիստոնեադեմոկրատական կուսակցության անդամ (Լեհաստան), ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի հետ հարաբերություններով զբաղվող պատվիրակության ղեկավար, «Եվրոնեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Յաչեկ Սարյուշ Ուոլսկին՝ անդրադառնալով Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշմանը և դրա կայացման հարցում Ռուսաստանի դերակատարությանը:
Նա նշեց, որ տխրել է՝ լսելով, որ Հայաստանը որոշում է կայացրել հօգուտ ՄՄ-ի: Քանի որ, նրա խոսքերով, այդ միությանն անդամակցությունն արգելում է Հայաստանին ԵՄ-ի հետ նախաստորագրել Ասոցացման համաձայնագիր, ինչպես նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիր՝ իր ներկայիս՝ բանակցված և ավարտված տեսքով:
«Ես հակված չեմ մտածել, որ սա ազատ որոշում էր, քանի որ Լեհաստանը երկար տարիներ կրել է ԽՍՀՄ-ի ճնշումները: Ես հիմնավորեցի եմ վերապահումը, թե ինչպես են որոշումները կայացվում: Իմ կարծիքով՝ ՌԴ միջամտությունը յուրաքանչյուր երկրի միջազգային հարաբերությունների կառուցմանը Հելսինկյան եզրափակիչ որոշման խախտում է»,- ընդգծեց ԵԽ պատգամավորը:
Յաչեկ Սարյուշ Ուոլսկիի հետ «Առաջին լրատվական»-ի ընդարձակ հարցազրույցը կներկայացնենք ավելի ուշ:







































