Հանգստի անցած Բենեդիկտոս 16-րդ պապը 90-ամյա հոբելյանը նշել է մեկ գավաթ գարեջրով և հայրենի Բավարիայից ժամանած հյուրերի ընկերակցությամբ: Այս մասին հայտնել Է Սուրբ Աթոռի L՚Osservatore Romano պաշտոնական հրատարակությունը:
Հրատարակության հրապարակած լուսանկարներում Բենեդիկտոս 16-րդը պատկերված Է գարեջրի գավաթը ձեռքին հյուրերի ընկերակցությամբ, որոնց թվում Է նրա ավագ եղբայր մոնսենիոր Գեորգ Ռատցինգերը, որը նույնպես գարեջուր Է ըմպում:
Հանգստի անցած պապին այլ բաների թվում նվիրել են նվերներով զամբյուղ, որում նաև եղել են գերմանական նրբերշիկներ:






































