Ցանցում հայտնվել է հղի Բեյոնսեի նոր լուսանկարը: Հայտնի երգչուհին իրեն ցուցադրել է կիպ գրկող սպիտակ շրջազգեստով, որն ընդգծում է նրա հսկայական փորը: Նրա կողքին մայրն է` Թինան, և ընկերուհի Քելի Ռոուլենդը, որը նույնպես հայտնի երգչուհի է, հայտնում է sundaynews.info-ն:
Լուսանկարը արվել է այգում երեկույթի ժամանակ, որը կազմակերպվել է Զատիկի առիթով:










































