Չի կարելի Թուրքիային հրել Ռուսաստանի կողմ, հարցականի տակ դնել Անկարայի գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ, երկուշաբթի BILD տաբլոիդին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը:
«Թուրքիան մնում է «մեծ հարևան», որին մենք նույնիսկ 80-ականների սկզբի ռազմական դիկտատուրայի ժամանակ ՆԱՏՕ-ից չենք հանել, որպեսզի նրան չուղարկենք ԽՍՀՄ-ի ձեռքը: Եվ այսօր էլ մենք ցանկանում ենք Թուրքիան պահել մեզ մոտ, այլ ոչ թե արտաքինքաղաքական մեկուսացմանբ կամ նույնիսկ հրել Ռուսաստանի ուղղությամբ»,- ասել է Գաբրիելը:
Նա ավելացրել է, որ Անկարայի հետ հարաբերություններում անհրաժեշտ է մտածել «ոչ թե այսօրվա, այլ նաև վաղվա օրվա մասին»:












































