Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 7-ին, խարդախության համար դատապարտված Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի փաստաբանները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ իրենց բողոքը հայտնելով, որ սեպտեմբերի 9-ին քաղաքական գործչին մտադիր են զրկել սենատորի պաշտոնից:
Նրա իրավաբանի խոսքերով՝ դրանով խախտվում է մարդու իրավունքների պաշտպանության և հիմնարար ազատության Եվրոպական կոնվենցիայի յոթերորդ հոդվածը: Ըստ օրենքի՝ արգելվում է պաշտոնի հավակնել ավելի քան երկու տարվա ազատազրկման դատապարտված մարդկանց: Նա դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, որը կրճատվել է և դարձել 1 տարի՝ նշում է ITAR-TASS-ը:









































