Thursday, 25 06 2026
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Սպասվում է կարճատև անձրև
ԵԱՏՄ գործընկերները Եվրամիության հետ խորացված համագործակցությունն են նախընտրում
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին
Քանակի սահմանափակում չկա, պետք է կարողանալ ադապտացվել․ վարչապետը՝ շուկայի դիվերսիֆիկացման մասին
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
ԵԱՏՄ պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա․ վարչապետ
11:10
Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման համար վճարի սահմանումը կարգելափակեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե
Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
10:30
Վենեսուելայից նախնական տեղեկությունները հիասթափեցնող են. Թրամփ
10:20
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
10:10
Վենեսուելայում զոհվել է առնվազն 32 մարդ
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
09:50
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
09:40
Ուժեղ երկրաշարժեր՝ Վենեսուելայում. հնարավոր է՝ մեծ թվով զոհեր լինեն
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
09:20
Թրամփը կարծում է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը «բավական լավ են ընթանում»
09:10
Ճապոնիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժից չորս մարդ է տուժել
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
08:50
ԱՄՆ-ն քննարկում է Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հարցը
Լարսը բաց է

Ո՞ւմ եմ նվաստացրել կամ ո՞ւմ եմ վատ բան արել, երբ ասել եմ ընտրեք ՀՀԿ-ին. Չարենցավանի քաղաքապետ

«ՍԱՍ գրուպ»‑ի աշխատակիցների հետ հանդիպման հայտնի ձայնագրությունից հետո համացանցում հայտնվել է Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ չարենցավանցիների հետ զրույցը, որտեղ նա համոզում է ընտրել ՀՀԿ-ին։ «Մեր քաղաքի ձեռնտու տարբերակը ՀՀԿ-ն է, գալիս են՝ սաղ քաղաքին գործ են խոսք տվել, որտեղ են տեղավորելու, ամսի յոթից հետո էլ իրենց չեք տենալու: Էլի մենք ենք իրար երես տեսնելու, խաթրի համար են ընտրում, որովհետև ես ձեզ չեմ խաբում, ինձ պետք ա, որ էս քաղաքը լավ լինի»,- ասվում է ձայնագրության մեջ:

Հակոբ Շահգալդյանը, ով Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդին է, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով ձայնագրությանը, նշեց, որ այն ունի հինգ տարվա վաղեմություն: Իսկ թե ինչու է հինգ տարի հետո ձայնագրությունը հայտնվել համացանցում, Չարենցավանի քաղաքապետն ասաց. «Չգիտեմ, թե ինչու է այդտեղ հայտնվել, և այդտեղ որևէ օրենքի խախտում չկա, որովհետև ես ինքս ուղղակի գնացել եմ շենքերի առաջ ոչ աշխատանքային ժամերին քարոզչություն եմ արել։ Ժողովուրդը հավաքվել, զրուցել է հետս, գաղտնի որևէ բան չեմ արել: Ես ժողովրդի հետ ընտրարշավ եմ արել՝ որպես շտաբի պետ: Ո՞ւմ եմ նվաստացրել և կամ ո՞ւմ եմ վատ բան արել, երբ ասել եմ ընտրեք ՀՀԿ-ին»։

Թե ինչու այս ձայնագրության տարածումը համընկավ «ՍԱՍ գրուպ»‑ի աշխատակիցների ձայնագրության հետ, որ մեծ աղմուկ բարձրացրեց համացանցում, Հակոբ Շահգալդյանը ասաց. «Մարդ կա, որ ինչ-որ ինտրիգ է փնտրում, փորձում սկանդալ դարձնել, բայց, համենայնդեպս, իմ պահով չի հաջողվի, քանի որ դա այդ տարբերակը չէ: Ինչ-որ մի ձայնագրություն են պահել և դրանով փորձում են մարդուն վարկաբեկել»:

Նրա կարծիքով՝ ինքը զուսպ քարոզարշավ է իրականացրել օրենքի տառին համապատասխան: Ի դեպ, Հակոբ Շահգալդյանը արդեն քաղաքապետի 3-րդ շրջանն է պաշտոնավարում։ «Եկեք, Չարենցավանի ժողովրդից հարցրեք, ընդունո՞ւմ են ինձ, թե՞ ոչ»,- հավելեց նա։

Հակոբ Շահգալդյանն իր ձայնագրությունը լսել էր, բայց «ՍԱՍ գրուպ»‑ի աշխատակիցների ձայնագրությունը չի հասցրել լսել. «Ճիշտն ասած, ես այդ ձայնագրությունը չեմ էլ լսել, բայց, համենայնդեպս, ես ուղղակի չեմ հասկանում՝ ի՞նչն է պատճառը, մարդիկ ի՞նչ են ման գալիս, սա է խնդիրը: Ինքս այդ ձայնագրությունը չեմ լսել, և հիմա ստիպված պետք է լսեմ, որ ձեր հարցերին պատասխանեմ, բայց ես այդպիսի բաների ուշադրություն չեմ դարձնում, իսկ եթե ինձ հետ կապված չլիներ այն ձայնագրությունը, չէի լսի»: Ամեն դեպքում, Չարենցավանի քաղաքապետը նշեց, որ մարդկանց վարկաբեկելով, ստորացնելով ձայներ ստանալը՝ իր համար անընդունելի է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում