Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Ինչպե՞ս է առաջ գնում հասարակությունը, և տեղի տալիս իշխանությունը

Հաճախ կարելի է լսել, թե ինչպես հայկական միջավայրերում խոսում են այն մասին, թե ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Եվրոպայում մարդկային փոխհարաբերությունները սառն են, մարդիկ անտարբեր են միմյանց նկատմամբ, չեն հաղորդակցվում, առաջնորդվում են բացառապես գործնական մղումներով: Փոխարենը, այդ ֆոնին ներկայացվում է հայկական իբր ջերմությունը, բարեկամությունից էլ լավ հարևանությունը: Իրականում, սակայն, այդ ամենը կեղծ և գաղափարականացված քարոզչության արդյունք է, և իրական կյանքը վկայում է, որ Հայաստանում հարևանությունն ու ջերմությունը բացառապես այն պարագաներում են, երբ հարևանները միմյանց հանդեպ ստիպված չեն պատասխանատվություն ստանձնել:

Իսկ երբ բանը հասնում է պատասխանատվության, ապա ջերմությունը վերափոխվում է անտարբերության, շառից ու փորձանքից հեռու մնալու համազգային հատկանիշի: Ահա այդ պայմաններում է, որ ամիսներ, տարիներ շարունակ մեր նույն հարկաբաժնում բռնության ենթարկվող աղջիկը մահանում է, ըստ էության, բոլորի գիտությամբ, ու որևէ մեկը չի փորձում փրկել այդ աղջկան: Իսկ քանի քանիսն են նույն այդ երևույթի հետևանքով մահանում բարոյապես, հոգեպես, ենթարկվելով իրավունքի և ազատության ոտնահարումների: Մինչդեռ նույն այդ զարգացած երկրներում, որտեղ իբր սառը հարաբերություններ են մարդկանց միջև, դժվար է պատկերացնել, որ հասարակության անդամները ամիսներ շարունակ անտարբեր և անհաղորդ մնան իրենց նմանի ճակատագրին, որին ականատես են լինում գրեթե ամեն օր:

Անպայման կգտնվի մեկը կամ մի քանիսը, ովքեր անպայման կդիմեն ոստիկանությանը, կանհանգստացնեն, կդիմեն անընդհատ, որպեսզի դաժանությունը վերջ ունենա: Նույնը մյուս պարագաներում, մարդիկ մեկի սպանության, մեկի ոտնահարված իրավունքի համար դուրս են գալիս փողոց, որովհետև կա հանրային կյանքի, հանրային օրգանիզմի զգացում, կա գիտակցում, որ ամեն մեկի անհատական պաշտպանվածությունը ընդհանուրի հավաքականության մեջ է, և այսօր պաշտպանելով մեկին` դու քեզ ես պաշտպանում այսօրվա և վաղվա համար: Այդպես են առաջ գնում հասարակությունները, այդպես են տեղի տալիս իշխանությունները և դառնում հասարակության կամքի ծառայողներ:

Ինչպե՞ս այդ աստիճանի հասնել Հայաստանում, ինչպե՞ս հաղթահարել կենցաղից մինչև քաղաքականություն ընկած այդ անտարբերությունը: Ինչպե՞ս անել, որ օրինակ` հայոց բանակում զոհված զինվորի ընտանիքի հարևանը հասկանա, որ դա միայն վիշտ չէ, որ ապրում է իր հարևանն, ու որի համար իրենից պահանջվում է սփոփել նրան և հայտնել թաղման հոգսը հոգալու հարցում օգնության պատրաստակամություն: Այդ հոգեհարազատությունը, մարդկային այդ զգացումները շատ կարևոր են: Սակայն դրա մեջ կա միայն բարի կամք ու ոչ պատասխանատվություն: Մինչդեռ խնդիրը հասարակական պատասխանատվության ինստիտուտի ձևավորումն է, որը Հայաստանում բացակայում է գրեթե ամբողջովին: Խոսքը քաղաքացիներին արմատական պայքարի, մարդկանց միտինգների կամ երթերի ու ցույցերի հանելու մասին չէ: Ամենևին:

Անտարբերության այլընտրանքը միայն դա չէ: Պարզապես մարդիկ պետք է ունենան մի ընդհանուր արժեհամակարգ, որի պարագայում նրանք հնարավորություն կստանան զանազանել, թե ի՞նչն է զուտ անձնական, նեղ անձնական խնդիր, և ի՞նչն է անձնական դրսևորումով, բայց հանրային նշանակության հարց: Այդ դեպքում հասարակությունը կսկսի ավելի ադեկվատ լինել իրեն շրջապատող միջավայրին: Հետևաբար, Հայաստանում փոփոխության անկեղծ ցանկություն ունեցող քաղաքական և հասարակական ուժերի համար շատ կարևոր է ուշադրություն դարձնել այդ հանգամանքին, որ ձևավորվի հանրային արժեհամակարգը և քաղաքացիների ավելի ու ավելի մեծ շերտեր սկսեն զանազանել նեղ անձնականը հանրայինից, գիտակցել այն սահմանը, որտեղ իմ խնդիրը դառնում է բոլորինը: Դա պետք է լինի Հայաստանում քաղաքական պայքարի կարևորագույն ուղղություններից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում