ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանրությանը տեղյակ չի պահի նրա մասին, թե ինչպես է մտադիր ապատասխանել ԿԺԴՀ-ի կողմից հնչեցված այս կամ այն սպառնալիքին: Այդ մասին Fox-ին տված հարցազրույցում հայտնել է Շոն Սփայսերը:
«Մենք կշարունակենք հետևել իրավիճակին: Մենք անհրաժեշտ գործողություններ կձեռնարկենք, սակայն, կարծում եմ, նախագահը հստակ հասկացրեց, որ ԿԺԴՀ-ի կողմից սպառնալիքների դեպքում նախապես չի տեղեկացնի պատասխան գործողությունների մասին»,- ասել է Սփայսերը:
Նա նաև հավելել է, որ Թրամփը պատրաստ է «բազմաթիվ անկանխատեսելի իրավիճակների» ԿԺԴՀ-ում, այդ թվում միջուկային փարձարկմանը և բալիստիկ հրթիռների արձակմանը:










































