Friday, 12 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Նոր ատոմակայանն անհրաժեշտ է ոչ միայն հինը փոխարինելու համար

Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության 40-45%-ը բաժին է ընկնում ատոմակայանին, մոտ 30-35%-ը՝ ջերմաէլեկտրակայաններին, իսկ 25-30%-ը՝ հիդրոէլետրակայաններին։ Այլընտրանքային էներգիայի աղբյուրների (քամու, արևի և այլն) կշիռը դեռևս աննշան է։

Էներգիայի այս աղբյուրներից ատոմակայանի պարագայում կարծես ամեն ինչ հստակ է՝ այն պետք է փոխարինվի նորով։ Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին նշեց, որ Համաշխարհային բանկը Հայաստանում նոր ատոմակայան կառուցել-չկառուցելու հարցի վերաբերյալ «դիրքորոշում չունի»։

«Համաշխարհային բանկը ներգրավված չէ այս նախաձեռնության մեջ, սա այն ոլորտն է, որտեղ մենք չունենք համապատասխան փորձագիտական խումբ»,- ասաց Ժան-Միշել Հապին։

Ջերմաէլեկրակայանների (Երևանի ՋԷԿ, Հրազդանի ՋԷԿ) արտադրած էներգիան, ինչպես նույն ասուլիսի ժամանակ նշեց Համաշխարհային բանկի «Էլեկտրամատակարարման հուսալիություն» ծրագրի ղեկավար Անի Բալաբանյանը, չափազանց թանկ է՝ մոտ 40 դրամ կվտ/ժամի դիմաց (առանց Երևանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի և Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի)։ Այսինքն՝ դա ավելի թանկ է, քան այսօր բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի պարագայում։ Միաժամանակ՝ Համաշխարհային բանկը բազմաթիվ ծրագրեր ունի Հայաստանում՝ և՛ հիդրոէլետրակայանների զարգացման, և՛ էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման բնագավառներում։ Ինչպես արևի և քամու էներգիայի օգտագործումը, այնպես էլ հիդրոէլեկտրակայանները Հայաստանի համար, ըստ Ժան-Միշել Հապիի, հեռանկարային ոլորտ են։

«Հայաստանի համար և՛ արևի էներգիան, և՛ քամին, և՛ դեռևս չօգտագործվող հիդրոպոտենցիալը բավականին մեծ է»,- կարծում է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ «Եթե մենք տարիներ առաջ չէինք հավատում արևի և քամու միջոցով էլեկտրաէներգիայի ստացման լրջությանը, ապա արի ու տես, որ այսօր զարգացած երկրներում արևի և քամու միջոցով ստացված էլեկտրաէներգիան ապահովում է ողջ արտադրության մինչև 25%-ը։ Քամին ու արևը այսօրվա գործող տեխնոլոգիաների պայմաններում Հայաստանի համար կարող են ապահովել 1000-1500 լրացուցիչ մեգավատ հզորություն։ Իսկ մեր՝ դեռևս չօգտագործված հիդրոպոտենցիալը կազմում է առնվազն մի քանի հարյուր մեգավատ»,- ասաց Հ.Բագրատյանը։ Հարցին, թե նոր ատոմակայան չկառուցելու դեպքում Հայաստանը ի վիճակի կլինի՞ ապահովել իր էլեկտրաէներգիայի պահանջարկը, Հ.Բագրատյանը պատասխանեց, որ նոր ատոմակայանը անհրաժեշտ է նաև մեր էլեկտրաէներգիայի աճող պահանջարկը բավարարելու համար։ «Նոր ատոմակայանի կառուցումը կապված է ոչ միայն և ոչ այնքան նրա հետ, որ հին ատոմակայանը՝ նրա ռեակտորը, մետաղը և այլն, ծերանում է (նախնական նորմերով նախատեսված էր այն շահագործել 30 տարի)։ Դա կապված է նաև նրա հետ, որ էլեկտրաէներգիայի նկատմամբ Հայաստանի պահանջարկը աճելու է (եթե, իհարկե, տնտեսությունը զարգանա)։ Այսինքն՝ մենք նոր ատոմակայանը կառուցում ենք, որպեսզի նախ հինը փոխարինենք նորով։

Բայց, բացի փոխարինումից, մեզ պետք են նաև էներգետիկ նոր աղբյուրներ»,- ասաց Հ.Բագրատյանը։

Ըստ նրա՝ Քոչարյանի կառավարման տարիներին Հայաստանում ՀՆԱ-ի էներգատարությունը ավելացել է 50%-ով։ «Եթե 1995-1996թթ. 1 դոլար արժողությամբ էներգիայով արտադրում էինք 7-7.5 դոլար ՀՆԱ, ապա հիմա կարողանում ենք միայն 5 դոլար արտադրել։ Հարավային Կովկասում և տարածաշրջանում սա վատագույն ցուցանիշն է, միայն Իրանում է ավելի վատ։ Հիմա ենթադրենք` ուզում ենք մեր ՀՆԱ-ն կրկնապատկել։ Զուգահեռաբար, իհարկե, սիներգիկ էֆեկտ է առաջանալու և ՀՆԱ-ի էներգատարությունն իջնելու է, եթե վարվի ճիշտ քաղաքականություն։ Այսինքն՝ եթե չլինեն հարկային արտոնություններ, օլիգարխներ, և եթե բոլորը գտնվեն հավասար հարկային և էներգետիկ դաշտերում՝ հավասար ենթակառուցվածքների պայմաններում, ապա ՀՆԱ-ի էներգատարությունը կիջնի, որովհետև կառաջանա մրցակցություն ռեսուրսի համար»,- ասաց Հ.Բագրատյանը՝ հավելելով, սակայն, որ նույնիսկ էներգատարության նվազման պարագայում կպահանջվի լրացուցիչ էլեկտրաէներգիա։ «ՀՆԱ-ի կրկնապատկումը կպահանջի էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների առնվազն 50% աճ։ Այսինքն՝ մեզ կպահանջվի տարեկան լրացուցիչ 3-3.5 մլրդ կվտ/ժամ, որը հավասարազոր է լրացուցիչ 1000-1200 մեգավատ հզորության։ Սա հնարավոր է անել գործող ատոմակայանը նորով փոխարինելով։ Ընդ որում՝ եթե փոխարինվի ավելի հզոր ատոմակայանով, ապա միգուցե հնարավոր կլինի բավարարել էլեկտրաէներգիայի պահանջարկը՝ առանց այլընտրանքային էներգիայի աղբյուրների զարգացման։ Հակառակ դեպքում՝ եթե նոր ատոմակայանը ավելի հզոր չլինի, ապա պետք է զարկ տալ էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրներին»,- ասաց Հ.Բագրատյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում