Չարլի Չապլինի երկրպագուները հռչակավոր դերասանի 128-րդ տարեդարձը ֆլեշմոբով են նշել Շվեյցարիայում: 662 երկրպագուներ դերասանի կերպավորած գլխավոր գործող անձի՝ թափառաշրջիկ Չարլիի կերպարներով հավաքվել են Վեվե քաղաքում, որտեղ վախճանվել է Չապլինը, հաղորդում է Variety-ին:
Ֆլեշմոբի մասնակիցները հավաքվել և աստղ են կազմել դերասանի տան առջևի բացատում, որտեղ նա ապրել է իր կյանքի վերջին 25 տարիներին՝ մինչև 1977 թ.:
Սըր Չարլ Սփենսեր Չապլինը դերասան է և ռեժիսոր, որը մեծ ազդեցություն է թողել զանգվածային մշակույթի և կինեմատոգրաֆի վրա: Չապլինը նկարահանվել է 100-ից ավելի ֆիլմերում: Նա եղել է նաև «Մեծ քաղաքի լույսերը», «Մեծ դիկտատորը» և «Բեմեզրի լույսերը» կինոնկարների ռեժիսորը:








































