ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի հայրը՝ Վիկտոր Կնավսը, անդամակցել է կումունիստական կուսակցությանը, երբ Սլովենիան եղել է Հարավսլավիայի կազմում՝ հաղորդում է Express պարբերականը:
Պարբերականի փոխանցմամբ՝ քանի որ Մելանյան մեծացել է կոմունիստական երկրում, մկրտված չի եղել. կոմունիստական կուսակցության անդամները պաշտոնապես աթեիստներ են:
Սոցիալիստական երկրների քաղաքացիները հաճախ անդամակցել են կուսակցությանը, որպեսզի առաջընթաց գրանցեն կարիերայում՝ գրում է պարբերականը: Կուսակցությունն օգնել է Վիկտորին աշխատանք գտնել իր և կնոջ համար, ինչպես նաև ապահովել դուստրերի կարիքները:
ԱՄՆ ապագա առաջին նախագահի հայրը աշխատել է որպես մոտոցիկլետների և ավտոմեքենաների վաճառող:








































