Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կոչ է արել հարգանքով վերաբերվել Թուրքիայի ժողովրդի կամարտահայտմանը կիրակի սահմանադրական փոփոխությունների հարցով տեղի ունեցած հանրաքվեին, հաղորդում է Gazeta-ն:
«Մենք կարծում ենք, որ բոլորը պետք է հարգանքով վերաբերվեն թուրք ժողովրդի կամարտահայտմանը»,-ասել է նա:
Պեսկովը նաև ընդգծել է, որ հաանրավքեի անցկացումը Թուրքիայի հանրապետության սուվերեն գործն է:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեում ընտրատեղամասերի 99.97 տոկոսի արդյունքներով հաղթող է ճանաչվել «այո»-ն. սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51.41 տոկոսը, «ոչ»` 48.59 տոկոսը:











































