Կորեայի Հանրապետության նախագահի պարտականությունները ստանձնած Հվան Գյո Անը և ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել Հյուսիսային Կորեային պատժելու համար Փխենյանի կողմից նոր սադրանքների դեպքում: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը:
Փենսը և Հվան Գյո Անը պայմանավորվել են նաև որքան հնարավոր է շուտ Հարավային Կորեայում տեղակայել հակահրթիռային պաշտպանության THAAD ամերիկյան համակագի մարտկոց:
Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահն այցելել է Ապառազմականացված գոտի, որը փաստացիորեն սահմանի դեր է կատարում Կորեայի Հանրապետության և Հյուսիսային Կորեայի միջև: Փենսը ավելի վաղ հայտարարել էր, որ Փխենյանի հանդեպ ԱՄՆ-ի «ռազմավարական համբերության» դարաշրջանն ավարտվել է:







































