Թուրքական իշխանությունները մանիպուլյացիաներով են զբաղվում սահմանադրական հանրաքվեի ձայների հաշվարկի ժամանակ՝ հայտարարել է հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Էրդալ Աքսյունգերը՝ փոխանցում է NTV հեռուստաալիքը։
Արձանագրությունների 90 տոկոսի հաշվարկմամբ՝ նախագահական համակարգի անցման կողմնակիցները հավաքել են 52.5 տոկոս ձայն։
«Տեղի է ունենում արդյունքների մանիպուլյացիա։ Մեր դիտորդների տվյալներով՝ հաղթում են նախագահական համակարգի կողմնակիցները։ Նման արդյունքներ մենք ստանում ենք շատ նահանգներից։ Եկե՛ք պաշտպանենք մեր ընտրությունը։ Հաղթում է «ոչ»-ը»,-ասել է նա։










































