Թուրքիայի հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 63.6 տոկոսը կողմ է արտահայտվել սահմանադրական փոփոխություններին, որոնցով նախատեսվում է անցում խորհրդարանականից նախագահական կառավարման համակարգի։ Այս մասին են վկայում Գերագույն ընտրական խորհրդի նախնական տվյալները՝ արձանագրությունների 24 տոկոսի հաշվարկից հետո։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
Սահմանադրական փոփոխություններին դեմ է քվեարկել ընտրողների 36.4 տոկոսը։ 167 հազար ընտրատեղամասերում քվեարկելու հնարավորություն է ունեցել Թուրքիայի 55.3 մլն քաղաքացի։
Ընտրատեղամասերի անվտանգությունն ապահովել են 380 հազար ոստիկաններ։









































