Saturday, 27 06 2026
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը

Ղարաբաղը՝ ՀՀ ԱԺ ընտրություններից հետո. ի՞նչ էր ակնարկում Լավրովը իր հոդվածում

Քաղաքագետ Արամ Թերզյանը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում խոսել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ վերջին զարգացումների, մասնավորապես՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ ադրբեջանական «Բակինսկի ռաբոչի» թերթում այս շաբաթ տպագրված հոդվածի մասին:

Հոդվածը հրապարակվել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Հրապարակման մեջ Ռուսաստանի գլխավոր դիվանագետը անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցին՝ ասելով, թե Ռուսաստանը պատրաստ է աջակցել խնդրի լուծման այն տարբերակին, որը կբավարարի ներգրավված բոլոր կողմերին: «Պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում պատրաստ ենք մյուս միջնորդների հետ դառնալ կարգավորման երաշխավոր»,- նշել է Սերգեյ Լավրովը:

Արամ Թերզյանը կարծում է, որ ներկայումս իսկապես ճնշում կա հայկական կողմի վրա՝ ղարաբաղյան հարցում զիջումներ անելու հարցում, և չի բացառվում, որ Հայաստանի անցումը կառավարման կիսանախագահական մոդելից խորհրդարանական մոդելին կատարվել է հենց այդ պատճառով, այն ակնկալիքով, որ խորհրդարանական կառավարման շրջանակներում ավելի կմեծանա խուսանավման դաշտը:

– Պարոն Թերզյան, սպասո՞ւմ եք արդյոք առաջիկայում կոնկրետ նախաձեռնություն Մոսկվայի կողմից ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում:

– Նախ, տարին բավական ակտիվ սկսվեց՝ կապված ղարաբաղյան կարգավորման հետ: Եղան մի շարք այցեր, Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպումները Մոսկվայում Լավրովի հետ տարբեր ձևաչափերով: Հիշում ենք, որ այդ հարցը քննարկվեց նաև Մյունխենի անվտանգության խորհրդի շրջանակներում: Տպավորություն էր ստեղծվում, որ ղարաբաղյան կարգավորման հարցում Ռուսաստանը իսկապես զգալիորեն ակտիվացրել է իր ջանքերը:

Ինչո՞ւ հենց նախընտրական շրջանում և ինչի՞ հետ դա կարելի է կապել: Ակնհայտ է, որ որևէ համաձայնագիր, որևէ առարկայական առաջընթաց՝ կապված ղարաբաղյան հարցի կարգավորման հետ, չէր արձանագրվի Հայաստանում նախընտրական շրջանում: Բայց միաժամանակ ակնհայտ է, որ դա բարենպաստ շրջան էր ինչ-ինչ համաձայնությունների հասնելու և հետագայում հետընտրական շրջանում դրանք կյանքի կոչելու համար: Եվ հիմա, կարծեք, գործընթացների զարգացման տրամաբանությունը և մակերեսային հետազոտությունը հենց դա է ցույց տալիս:

Հատկապես կուզեի նշել այն հանգամանքը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, իր ղեկավարած Կոնգրես-ՀԺԿ դաշինքով, ըստ երևույթին մասնակցում էր ընտրական գործընթացին՝ առաջնորդվելով ոչ այդքան ընտրական մոտիվներով, այսինքն՝ իշխանության համար պայքարի նկատառումներով, այլ հենց դիրքորոշումային նպատակներով:

– Ի՞նչ նկատի ունեք:

– Նպատակն այն է, որ հայ հասարակության մեջ արմատավորի այն գաղափարը, որ այլևս այսպես չի կարող շարունակվել, վիճակն արդեն աղետալի է, մենք չենք կարող անվերջ պատերազմել, զոհեր տալ, և այս հարցը պետք է վերջնականապես լուծվի, խաղաղություն հաստատվի, «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը հասնի իր տրամաբանական ավարտին:

– Տեր-Պետրոսյանը իր նախընտրական հարցազրույցներում բավական ուշագրավ հայտարարություններ արեց, օրինակ՝ «ո՞վ ասաց, որ հարցը չի լուծվում, շատ լավ էլ լուծվում է»: Սա զուտ քաղաքական հայտարարությո՞ւն էր իրավիճակի վրա ազդելու նպատակով, թե՞ ինչ-որ առումով նաև տեղեկություն:

– Ակնհայտ է, որ Հայաստանը պարբերաբար ենթարկվում է արտաքին ճնշումների համանախագահների, մասնավորապես Ռուսաստանի կողմից, բայց պարզ է, որ տարբեր ուժեր տարբեր կերպ են արձագանքում այդ ճնշումներին:

– Տեր-Պետրոսյանը շատ կոնկրետ կարծիք հայտնեց, որ ներկայումս ամենաինտենսիվ կերպով բանակցություններ են ընթանում հակամարտության կարգավորման ուղղությամբ, և ամենաշատը այդ հարցում շահագրգռված է Ռուսաստանը, որը ներքաշվել է մերձավորարևելյան քաղաքականության մեջ և չի կարող թույլ տալ, որ «թիկունքում» մի նոր հրդեհ բռնկվի: Նա ասում է, թե տարիների ընթացքում հաջողվել է փոքրացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարաձայնությունների լայն շրջանակը, և հիմա մնացել է ընդամենը մեկ-երկու հարց: Գրեթե նույնը ադրբեջանական կայքում տպագրված հոդվածում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ «միջնորդների աջակցության շնորհիվ կողմերը կարողացել են զգալիորեն մոտեցնել իրենց դիրքորոշումները՝ կապված մի շարք վիճելի հարցերի հետ»: Կարո՞ղ ենք եզրակացնել, որ հարցի շուրջ զարգացումներ կան:

– Եթե ավելի հետհայաց անդրադարձ կատարենք, ապա վերլուծական որոշ շրջանակներ՝ Հայաստանի անցումը կիսանախագահական մոդելից խորհրդարանական մոդելին կապում էին հենց այս խնդրի հետ, այն իմաստով, թե ճնշումները այն աստիճանի են մեծանում, որ կարգավորման որևէ տարբերակ չպարտադրվի նախագահին, այլ խորհրդարանական կառավարման շրջանակներում գուցե ավելի մեծանա խուսանավման դաշտը՝ հաշվի առնելով այն, որ տվյալ դեպքում որոշումը կայացնելու է ոչ թե մեկ հոգի, այլ մի ամբողջ խորհրդարան: Այսպիսով, այս քննարկումները կան, դիսկուրսը կա:

Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ հակամարտության սառեցված վիճակը չի կարող երկար պահպանվել, և դա ուղերձ էր մեզ մի քանի տեսանկյունից: Ե՛վ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սանձազերծումը, և՛ Ռուսաստանի ոչ այնքան համոզիչ արձագանքը այդ իրադարձություններին, և՛ մակերեսային քննադատությունները ցույց տվեցին, որ ինչ-որ բեկումի հող է նախապատրաստվում, և Ադրբեջանը Ապրիլյան պատերազմով, կարծես, ցանկանում էր ցույց տալ, թե որքան աղետալի կարող է լինել ռազմական գործողությունների վերսկսումը: Դա սպառնալիք էր ոչ միայն հայ քաղաքական վերնախավին, այլև ժողովրդին, որ կա՛մ զիջումներ արեք, տարածքներ հանձնեք, կա՛մ զոհերի թիվը կավելանա, Ադրբեջանի ռազմական քաղաքականությունը կսաստկանա:

– Իսկ ավելի կոնկրետ՝ «Լավրովի պլան» կոչվածը, Ձեր կարծիքով, իրականում կա՞, թե՞ ոչ: Պե՞տք է արդյոք սպասենք Մոսկվայի կողմից ճնշումների Հայաստանի վրա կարգավորման այս ծրագիրը իրականացնելու համար:

– Կարծում եմ՝ իրապես ճնշում կա հայկական կողմի վրա, և նաև Լևոն Տեր-Պետրոսյանի այս ողջ ընտրարշավը, բացառիկ հարցազրույցները Հանրային հեռուստաընկերությանը, Կենտրոն հեռուստաընկերությանը հենց այդ նպատակն էին հետապնդում՝ ցույց տալ հայ հասարակությանը, որ անկախ իշխանությունից՝ մենք չունենք այլընտրանք, հայտնվել ենք անելանելի, փակուղային վիճակում: Եթե գույները ավելի խտացնենք և ավելի անմիջական ներկայացնենք՝ «միակ ելքը տարածքների հանձնումն է Ադրբեջանին»: Նա նախնական նշում էր 5 շրջանի հանձնումը, որից հետո անցում պիտի կատարվի կարգավորման երկրորդ փուլին: Սրանով Տեր-Պետրոսյանը փորձում էր ցույց տալ, թե սա անխուսափելի սցենար է, փորձում էր հայ հասարակությանը պատրաստել դրան: Չեմ կարծում, թե դա իր մոտ ստացվեց: Նույնիսկ տեսակետ կա, որ դա ավելի շատ մեծացրեց Դաշնակցության ընտրազանգվածը: Ամեն դեպքում կարծում եմ, որ Տեր-Պետրոսյանի մասնակցության գլխավոր նպատակը դիրքորոշումային քաղաքականությունն էր՝ հայ հասարակությանը հասցնել այդ ուղերձը, որ պահը հասունացել է: Դրանով նաև փորձում էր ապահովագրել իշխանություններին հնարավոր մեղադրանքներից, թե կան սցենարներ, որոնք դուրս են մեր ազդեցությունից:

– Խորհրդարանական ընտրության արդյունքները ի՞նչ են ցույց տալիս, որ հանրությունը դե՞մ քվեարկեց Տեր-Պետրոսյանի առաջարկած ծրագրին կամ խաղաղության հասնելու տերպետրոսյանական տարբերակին:

– Միանշանակ դժվար է ասել, քանի որ այստեղ նաև խորքային գործընթացներ կային: Այդ ուժն արդեն համոզիչ չէր քաղաքական դաշտում: Բայց չեմ կարծում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցում էր ընտրություններին՝ խորհրդարանում իր գլխավորած ուժը տեսնելու ակնկալիքով: Գլխավոր նպատակը նշված ահազանգը հնչեցնելն էր և ուղերձը հասցեագրելը:

– Կամ՝ ռուսական քաղաքականության լոբբիզմը: Ճի՞շտ կլինի այսպես մեկնաբանել:

– Չեմ ուզում նման որակումներ տալ: Կարող եմ միայն ասել, որ որպես առաջին նախագահ, որը մտահոգություններ ունի մեր պետության ապագայի, խնդիրների նկատմամբ, ցանկանում է համապատասխան դիրքորոշումներ ձևավորել, պատրաստել հասարակությանը որոշակի փոխզիջումային սցենարների, փոխել կարծրացած դիրքորոշումները ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ: Շատերն ասում են՝ «ոչ մի թիզ հող», «փոխզիջումն անհնար է», «դրանք ազատագրված տարածքներ են»: Կարծես ուզում էր վերասահմանել և վերափոխել այդ ընկալումները: Սա դոզայի մի մասն է, որը նա տվեց, բայց պարզ է, որ սա ավելի մեծ ջանքեր է պահանջում: Ներկայումս ակնհայտ է, որ հայ հանրությունը պատրաստ չէ նման սցենարների:

– Անկախ այն հանգամանքից, որ հակառակ կողմը պատրաստ է գնալ հաշտության, թե ո՞չ: Հայաստանում խաղաղություն են քարոզում՝ մոռանալով, որ հակառակորդը նպատակ չունի փոխզիջումներ անելու:

– Ամբողջ խնդիրը հենց դա է: Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, թե «Երևանը պատմական ադրբեջանական տարածք է», և ընդհանրապես «ողջ Հայաստանը պատմական ադրբեջանական հող է, որի վրա ֆաշիստական ռեժիմ է հաստատվել»: Ես փաստացի մեջբերում եմ Ալիևի խոսքերը: Իսկ մեզ մոտ խաղաղության կոչեր են անում: Այնտեղ մուլտֆիլմեր են պատրաստվում, թե ինչպես է հայ զինվորը գալիս-սպանում ադրբեջանցի երեխային: Ադրբեջանում մեծանում է մի սերունդ, որը հայատյաց է, հայերին վերաբերվում է որպես բարբարոսների, վանդալների, կենդանիների: Եվ ինչպե՞ս կարելի է այդ հասարակության հետ գնալ զիջման: Յուրաքանչյուր զիջում ավելի է սաստկացնելու Ադրբեջանի կոշտ, հակահայկական հռետորությունը և ավելի կործանարար ու աղետալի պատերազմի հող է ստեղծելու: Եթե հիմա ունենք բուֆերային, անվտանգության գոտի, որը զսպիչ ուժ է և անվտանգության որոշակի երաշխիքներ է տալիս և՛ Արցախի, և՛ Հայաստանի բնակչությանը, ապա այդ գոտու նեղացումը կարող է բերել աղետալի հետևանքների:

Բայց մենք խոսում ենք միայն մեր տեսանկյունից: Ակնհայտ է, որ մեզնից բացի՝ կան հակամարտության նաև այլ մասնակիցներ՝ ի դեմս Ադրբեջանի, Ռուսաստանի: Լևոն Տեր-Պետրոսյանը անընդհատ շեշտում է, որ պատրաստվելով մերձավորարևելյան լայնածավալ գործընթացներին՝ Ռուսաստանը ցանկանում է թիկունքը ապահով տեսնել: Իհարկե, դա այնպիսի դրույթ է, որը կարող է երկակի ձևով մեկնաբանվել: Մյուս կողմից կարող ենք ասել, որ ղարաբաղյան հակամարտության ամբողջական կարգավորումը կարող է էապես թուլացնել ռուսական ազդեցությունը տարածաշրջանում: Ուստի ամբողջական կարգավորման մասին մոտ ժամանակներում խոսք անգամ լինել չի կարող, և տերպետրոսյանական այդ դրույթը իրականում խիստ վիճարկելի է, թե Ռուսաստանը ցանկանում է այդ հարցը լուծել: Բժշկության մեջ կան դեղամիջոցներ, որոնք ժամանակավորապես բթացնում են ցավը, բայց խնդիրը մնում է չլուծված: Տերպետրոսյանական սցենարը զուտ այդպիսի ցավազրկող, ժամանակավոր էֆեկտի դեր է ունենալու: Դա չի կարող բերել ղարաբաղյան հակամարտության վերջնական և հայաստանակենտրոն կարգավորմանը, այնպիսի կարգավորման, որը կապահովի խաղաղություն, ինչը նրանց ընտրարշավի ելակետային դրույթն էր, և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացում: Սա ժամանակավոր գործընթաց է, որը որևէ տեղ չի տանելու երկարաժամկետ կարգավորման առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում