Իտալիայի հավաքականի և «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը պատասխանել է հարցերին`կարիերան ավարտելու մասին:
35-ամյա դարպասապահը նշել է, որ անձնական ռեկորդներն իր համար երկրորդական են: Ներկայումս Բուֆոնը 135 հանդիպում է անցկացրել ազգային թիմի կազմում: Նրան մեկ խաղով գերազանցում է միայն Ֆաբիո Կանավարոն:
«Կավարտեմ կարիերաս «Յուվենթուս»-ում: Չեմ կարծում, թե կլքեմ թուրինյան ակումբը, եթե ինձնից չհոգնեն թիմում: Ինչ վերաբերում է ազգային թիմում իմ ելույթներին, ապա անձնական նվաճումներն ինձ համար նշանակություն ունեն միայն այն դեպքում, եթե թիմը հավակնի աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսին:








































