Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը կերկարաձգի պայմանագրի ժամկետը մինչև 2016 թվականը: Գերմանիայի ֆուտբոլի միության նախագահ Վոլֆգանգ Նիրսբախը պաշտոնապես կհայտարարի այդ մասին Բունդեսթիմի` 2014 թվականի Մունդիալի ուղեգիր ձեռք բերելուց անմիջապես հետո:
Ներկայումս Գերմանիայի հավաքականը 19 միավորով առաջատար է խմբում: Գերմանացիները 5 միավորով գերազանցում են խմբում երկրորդ տեղը զբաղեցնող շվեդներին: Մինչ որակավորման փուլի ավարտը Բունդեսթիմը պետք է անցկացնի ևս 3 խաղ:
Նշենք, որ 53-ամյա Լյովի գործող պայմանագիրը ստորագրվել է 2011 թվականի մարտին: Այն ուժի մեջ է մինչև աշխարհի 2014 թվականի առաջնության ավարտը:








































