Քեթի Փերին իր միկրոբլոգում հրապարակել է կադրեր Vogue-ի համար վառ ֆոտոշարքից: Ֆոտոշարքը ստացվել է գրոտեսկային-հեքիաթային. Քեթին կեցվածք է ընդունել Comme des Garcons-ի յուրահատուկ հագուստներով: Նախագծի հեղինակները լուսանկարիչներ Մերթ Ալասը և Մարկուս Փիգոթն են, հայտնում է Lafemmod.ru-ն:
Փերիի յուրահատուկ ֆոտոշարքը կհրապարակվի ամսագրի մայիսյան համարում: Շապիկին շիկահեր Փերին կեցվածք է ընդունում վառ կարմիր զգեստով:



















































