Wednesday, 01 07 2026
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ

Հակակոռուպցիոն անկախ մարմին չկա. Կոռուպցիայի դեմ պայքարի համար քաղաքական կամք է պետք

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին «Առաջին լրատվական»-ին տված բացառիկ հարցազրույցում խոսելով Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ նշել էր, որ շարունակելու են կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ աշխատել ՀՀ կառավարության և անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծման շրջանակներում: «Մենք ակնկալում ենք, որ կյանքի կկոչվեն ՀՀ վարչապետի կողմից ինձ և հատկապես  հայ ժողովրդին տրված խոստումները, այդ թվում՝ անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծման վերաբերյալ: Այո, մենք շարունակելու ենք աշխատել ՀՀ կառավարության հետ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ և, հավատացած լինելով, որ ընտրություններից առաջ մշակված նախագծերը հեռանկարային են, հուսով ենք, որ այժմ առկա է դրանք կյանքի կոչելու համար հավելյալ շարժառիթ։ Եվ կա նաև լրացուցիչ հանձնարարություն, այն է՝ վերացնել քվեների վաճառքն ու ընտրական և քաղաքական կոռուպցիան, որն, ըստ ամենայնի, հավատացած եմ՝ լուրջ սպառնալիք է ոչ միայն քաղաքական մշակույթի զարգացման, այլև Հայաստանի ապագայի համար՝ ներառյալ Հայաստանի արժանապատվությունը»,- ասել է Սվիտալսկին:

Նշենք, սակայն, որ այս պահի դրությամբ Հայաստանում չկա անկախ հակակոռուպցիոն մարմին: Հակակոռուպցիոն մարմին կա, սակայն կառավարությանը կից, որը «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ անկախ անվանել չի կարելի: «Մարմինը, կառույցը, որը կառավարությանը կից է, որի ղեկավարները կառավարության անդամներն են, չի կարող անկախ համարվել: Ես  դժվարանում եմ ասել, թե ԵՄ դեսպանը ինչ կառույց  է նկատի ունեցել: Այս պահին նմանատիպ կառույց չկա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հոկտանյանը:

Նրա խոսքով, սակայն, կա մեկ այլ՝ դեռևս կյանքի չկոչված մարմին: Ընտրություններից առաջ կառավարությունը քննարկում էր էթիկայի հանձնաժողովի հիմքի վրա ստեղծել հակակոռուպցիոն անկախ, կանխարգելիչ մարմին: «Այ, սա եթե իրապես ստեղծվի, կարող է լինել անկախ մարմին, սակայն ապրիլի 27-ին կառավարությունը հրաժարական է տալու, դրանից հետո ԱԺ նիստ է գումարվելու, և օրենքների քննարկումը կլինի միայն աշնանը: Այդ նախագիծը հավանաբար այդ ժամանակ նոր կդրվի քննարկման: Իսկ եթե Սվիտալսկին նկատի ուներ արդեն գործող կառավարությանը կից հակակոռուպցիոն խորհուրդը դարձնել անկախ, ապա դա աբսուրդ է»,- ասաց Հոկտանյանը:

Մեր զրուցակիցը նշեց, որ երկու դեպքում էլ ինքն առանձնապես ոգևորված չէ, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարի համար քաղաքական կամք է անհրաժեշտ, եթե այդ կամքը լինի, կապ չունի՝ դրա համար հակակոռուպցիոն խորհուրդ, անկախ մարմին կամ նմանատիպ այլ կառույց կա՞, թե՞ ոչ: «Եթե քաղաքական կամք չկա, ոչ մի մարմին էլ արդյունավետ չի գործի: Իսկ եթե քաղաքական կամք կա, ապա ավելի շատ մասնագիտական անկախ մարմնի անհրաժեշտություն կա: Դա ավելի շատ օգուտ կտա, իսկ եթե կամք չկա, ապա այսպես կառավարությունները կփոխվեն, վարչապետները կփոխվեն, և սեղանին կմնա միայն հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ թղթի վրա»,- եզրափակեց Հոկտանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում