Բրեդ Փիթի մոր` Ջեյն Փիթի կարծիքով Ջոլին իր որդուն դրել է սարսափելի պայմանների և հանգամանքների մեջ, որոնցից նա հազիվ թե գլուխ հանի: Ջեյնը վստահ է, որ որդին պետք է օգնություն խնդրի: Ընդ որում, նա կարծում է, որ դա կարող է անել որդու նախկին կինը` Ջենիֆեր Էնիսթոնը: Այդ մասին հայտնում է toneto.net-ը:
«Բոլորին հայտնի է, որ չնայած այն բանին, որ նրանք բաժանվել են ավելի քան 10 տարի առաջ, Ջենիֆերը շարունակում է շփվել Բրեդի մոր հետ, և նա նրան համարում է իր դուստր»,- հայտնել է հայտնիների մոտ ընկերներից մեկը:
Պարզվել է, որ մի քանի օր առաջ Ջեյնը նույնիսկ զանգահարել է Էնիսթոնին, որպեսզի անձամբ օգնություն խնդրի: «Նա չի կարող նայել այն բանին՝ ինչպես է Բրեդը տանջվում, ով բառացիորեն հալվում է աչքի առաջ և շատ տանջված տեսք ունի»,- պնդում է ներքին աղբյուրը:







































