«Մունդիալ-2014»-ի ընտրական փուլի շրջանակներում Բուլղարիայի հավաքականի նկատմամբ տոնած 1:0 հաշվով հաղթանակից հետո Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին գովեստի խոսքեր է հղել դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի հասցեին:
«Ցավոք, երեք փոփոխություններն էլ հարկադրաբար էին: Բուֆոնն իր գերազանց խաղով հաղթանակ ապահովեց մեզ համար: Ուրախ եմ, որ հաղթել ենք, չնայած, որ որոշ խնդիրներ ունեցանք:
Խաղավերջում Բուլղարիայի հավաքականն անցավ գրոհի` ամբողջ ուժերը ներդնելով առջևի գծում»,- հայտարարել է Պրանդելին: