ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանտա Փաուերն իր աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմին:
Twitter-ի օգտահաշվում նա հոլովակ է հրապարակել՝ հաղորդելով, որ միանում է Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվության տարածման արշավին: «Ես Սամանտա Փաուերն եմ և խոսք եմ տալիս պահել «Խոստում»-ը, լինել նրանց հետ առաջին շարքերում, որոնք աջակցում ենք մարդու իրավունքներին»,-ասել է նախկին դեսպանը:
Հիշեցնենք, որ «Խոստում» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին:
Thank you @SamanthaJPower for vowing to #KeepThePromise to be an upstander for human rights! @thepromisefilm @esrailian @ThePromiseToAct pic.twitter.com/Myr0eUGQmF
— Enough Project (@EnoughProject) April 13, 2017









































