ՆԱՏՕ-ն իրականացնում է հավաքական պաշտպանության ամենահզոր ուժեղացումը Սառը պատերազմից ի վեր, որը կապված է Ղրիմի բռնակցումից հետո Ռուսաստանի գործողություններով: Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայն» տադիոկայանի ուկրաինական ծառայությունը, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վաշինգտոն կատարած այցի ընթացքում:
«Մենք պետք է ապահովենք, որպեսզի ՆԱՏՕ-ի որևէ դաշնակից չվերապրի այն, ինչ Ուկրաինան վերապրեց Ռուսաստանի պատճառով 2014թ. սկսած»,-ասել է Ստոլտենբերգը:
Նրա խոսքով՝ աշխարհը դաշնակիցների միասնության կարիք ունի Ռուսաստանի գործողությունների, Սիրիայում ճգնաժամի ֆոնին: «Այն ժամանակ, երբ աշխարհը դառնում է ավելի վտանգավոր և անկանխատեսելի, կարևոր է ունենալ ընկերներ և դաշնակիցներ»,-ասել է Ստոլտենբերգը:









































