Հայաստանի Հեծանվորդների Ֆեդերացիան «Օգնենք հայ մանուկներին» ՀԿ-ին համագործակցության առաջարկություն է արել:
Հեծանվարշավի ղեկավար Մարտին Շարբաթյանը, երգիչ Տիգրան Պետրոսյանը և մյուս վետերան հեծանվորդները ցանկություն են հայտնել օգնելու ՀԿ-ին: Նրանք հեծանվարշավ են կազմակերպում և անցնելու են Հայաստանի հյուսիսային մարզերով:
Հեծանվարշավը մեկնարկեց այսօր՝ Հանրապետության հրապարակից և տևելու է 4 օր:
Նշենք, որ «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը հնարավորինս օգնում և աջակցում է հիվանդ և անապահով ընտանիքներում բնակվող երեխաներին:







































