Monday, 22 06 2026
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին

Կարո Եղնուկյանի նամակը ՀՀ գլխավոր դատախազին և ոստիկանապետին

«Նախախորհրդարանի և «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանը նամակով դիմել է  ՀՀ գլխավոր դատախազ՝  Ա. Հովսեփյանին և ՀՀ Ոստիկանության պետ՝ Վլադիմիր Գասպարյանին:

 Ստորև ներկայացնում ենք նամակը. «Արդեն հինգերորդ օրն է, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ծածկած շուկայի» տնօրինությունը շենքի ճակատային հատվածում փակցրել է իմ նկարով մեծադիր պաստառ, որի վրա գրված են՝ «մասոն», «ո՛չ վարձու ընդդիմախոսներին, ո՛չ օտարերկրյա լրտեսներին, ո՛չ գրանտակերներին. դուք դեմ եք 700 աշխատատեղերի ստեղծման»:

Այս գործողության նպատակն իմ նկատմամբ ատելություն, խտրականություն և բռնություն հրահրելն է, ինչի մասին հրապարակավ զգուշացրել եմ սեպտեմբերի 2-ի տվածս հարցազրույցներում։

 Նույն հարցով սեպտեմբերի 3-ին իր բողոքն է արտահայտել Նախախորհրդարանի քարտուղարությունը (որը հրատարակվել է մասնավորապես HAYNEWS.AM կայքէջում)։

Սպասելի էր պատկան մարմինների գործնական միջամտութիւնը, սակայն անգործություն  ցուցաբերվեց, ինչը իմ կարծիքով բռնության այդ կոչն իրականացնելու փորձի պատճառ դարձաւ։

Ինչպես հայտնի է, երեկ երեկոյան իմ բնակության շենքի մոտ հարձակում է տեղի ունեցել երկու անձանց վրա, որոնց դիմել են «ախպա՞ր ես» արտահայտությամբ։ Կարծում եմ, նկատի են ունեցել իմ ներգաղթյալ լինելու հանգամանքը։

 Այս հարձակման` իմ անձի դեմ ուղղված լինելու մասին է վկայում նաև այն փաստը, որ հարձակման ենթարկվածներից մեկը` Հայկակ Արշամյանը, ապրում է Զաքյան 3 շենքի 37 բնակարանում: Իմ բնակարանի համարը` նույն 37-ն է, նույն Զաքյան փողոցի 8-րդ շենքում, ինչը փաստում է, որ հարձակվողներն ընդամենը շփոթել են շենքի համարը:

 Հաշվի առնելով վերեւում շարադրավածը  պահանջում եմ քրեական պատասխանատվության ենթարկել իմ անձի նկատմամբ ատելություն, խտրականություն և բռնություն հրահրելու նպատակով  Ծածկած շուկայի ճակատային մասին պաստառ փակցրած անձանց, ինչպես նաև հնարավորինս շտապ կերպով կարգադրել հանել այդ զրպարտչական եւ սադրիչ բովանդակութեան պաստառը:

 Միևնույն ժամանակ` պահանջում եմ օրենքով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել իմ և իմ ընտանիքի անդամների ֆիզիկական անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»:

 

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում