ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոն WikiLeaks-ին անվանել է թշնամական հետախուզական ծառայություն, որն աշխատում է այնպիսի պետությունների աջակցությամբ, ինչպիսին Ռուսաստանն է։ Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում՝ փոխանցում է BBC-ն։
«WikiLeaks-ը գործում է և խոսում որպես թշնամական հետախուզություն։ Այն խրախուսում է իր կողմնակիցներին աշխատանքի անցնել ԿՀՎ-ում՝ հետախուզական տվյալների հասնելու համար։ Նրա աշխատանքը գլխավորապես կենտրոնացած է ԱՄՆ-ի վրա, մինչդեռ այն աջակցություն է փնտրում հակաժողովրդավարական պետություններից ու կազմակերպություններից»,-ասել է Պոմպեոն։











































