ԱՄՆ-ը մտահոգված է թուրքական ժողովրդավարության «որակով»: Այս մասին լրագրողներին հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Մարկ Տոները՝ գրում է Reuters-ը:
«Մենք անհանգստացած ենք թուրքական ժողովրդավարության «որակով»,- ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ը ուշադիր հետևում է Թուրքիայում հանրաքվեի ընթացքին:
Թուրքիայի գերագույն ընտրական խորհուրդը ապրիլի 16-ին սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե կանցկացնի. նախատեսվում է խորհրդարանական երկիրը նախագահականի վերափոխել:











































