Մայիսին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ռուսաստանի հետ հարաբերությունները գլխավոր թեման կլինեն: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ գրում է Reuters-ը:
«Մենք շարունակում ենք Ռուսաստանի հետ երկխոսության համար ճանապարհներ փնտրել: Մենք վստահ ենք, որ մինչ այն պահը, քանի դեռ ՆԱՏՕ-ն միասնական է գործում, ամուր և կանխատեսելի է, կարող ենք և պետք է Ռուսաստանի հետ հարաբերությունները լավագույնս կառուցենք»,- ասել է Սթոլթենբերգը:
Նրա կարծիքով. «Դա բխում է երկու երկրների շահերից. փորձել նվազեցնել լարվածությունը և միասին ապրելու լավագույն տարբերակը գտնել: Դա նախագահ Թրամփի հետ իմ քննարկած գլխավոր հարցն էր»:











































