Ֆրանսիական յոթ մասոնական կազմակերպություններ, որոնք ընդգրկում են երկրի մասոնների մոտ կեսին, կոչ են անում չքվեարկել «Ազգային ճակատ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենի օգտին, հայտնում է France Presse գործակալությունը:
«Սա հազվադեպ նախաձեռնություն է, որին մենք դիմում ենք առաջին փուլից տաս օր առաջ: Իհարկե, մենք ցուցումներ չենք տալիս, թե ինչպես քվեարկել, սակայն ցանկանում ենք հիշեցնել այն մասին, թե ինչպիսին են մեր սկզբունքներն ու արժեքները»,- հայտարարել է միավորումներից մեկի ներկայացուցիչ Ալեն Միշոնը:
Իրենց «կոչում» մասոնները հայտարարում են իրենց հումանիստական իդեալները, խոսում Հանրապետությանն իրենց նվիրվածության մասին, ինչպես նաև ռասիզմը, ատելությունը և «պատերի կառուցումը» չընդունելու մասին: Մասոնները համարում են, որ Լե Պենը հանդիսանում է «նեոպոպուլիզմի վերածննդի եվրոպական լայնածավալ շարժման» մասը:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով` ապրիլի 23-ին և մայիսի 7-ին:








































