Սիրիայի նախագահ Բաշար Ասադը France Presse պարբերականին տված հարցազրույցում չի բացառել, որ ԱՄՆ-ը կարող է ևս մեկ հարված հասցնել Սիրիային: Հարցազրույցի տեքստը հրապարակել է Ասադի մամլո ծառայությունը:
«Իհարկե: Դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի, որտեղ հարմար է, ոչ միայն Սիրիայում»,- հայտարարել է Ասադը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե իր կարծիքով, կարո՞ղ է ԱՄՆ-ը կրկնել Սիրիայի հարվածը:
«Նման բան կարող է տեղի ունենալ, քանի դեռ Միացյալ Նահանգների իշխանությունները գտնվում են պաշտպանական արտադրանք արտադրողների, ֆինանսական կորպորացիաների և բանկերի վերահսկողության տակ»,- նշել է Ասադը:







































