Սեպտեմբերի 4-ին Լոռու մարզում կրկին դաժան սպանություն է տեղի ունեցել: Այս անգամ որդին սպանել է հորը:
168.am-ի Լոռու թղթակցի հետ զրույցում Ուռուտ համայնքի ղեկավար Սերգո Ջուլհակյանն ասել է, որ ընտանիքում բնակվել են հայրը, մայրը և տղան: Գյուղապետի փոխանցմամբ՝ տղան հոգեկան խնդիրներ է ունեցել, հակումներ ուներ նաև ալկոհոլի նկատմամբ.
«Ինքը Ռուսաստանում էր, մի 2 ամիս առաջ ա եկել գյուղ»: Թե ի՞նչն է եղել սպանության պատճառը, գյուղապետը չի նշել, միայն ասել է, որ որդին դեպքի օրը խմած է եղել.
«Գուցե ընտանեկան հարց է եղել, ես չեմ կարող ասել»: Հայրասպան որդին՝ Վանիկ Ջուլհակյանը, ամուսնացած չէր:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «168 ժամ»-ի այսօրվա համարում:










































